Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Տիկի՛ն Ժաննա, քաղաքականությունը ձեր տեղը չէ, թողեք այն ու հեռացեք». Արթուր Աղաբեկյան

«Տիկի՛ն Ժաննա, քաղաքականությունը ձեր տեղը չէ, թողեք այն ու հեռացեք». Արթուր Աղաբեկյան
7835
Ուրբաթ, 29 հունիսի, 2018 թ., 15:00

Արցախի նախագահի խորհրդական, ռազմական, քաղաքական գործիչ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Արցախ Հանրապետության Ազգային Ժողովում տեղի ունեցած տհաճ միջադեպի առթիվ դեռ երեկ պետք է արտահայտվեի, սակայն տեխնիկական պատճառներից ելնելով այսօր եմ արտահայտում կարծիքս: Տիկին Ժաննա, մեկ անգամ առիթ եմ ունեցել ձեր արտահայտությունների համար նախատելու ձեզ:
Ստիպված եմ ձեր անհարիր պահվածքի և արտահայտույթյան («գյալմա»՝ եկվոր բառն օգտագործելու) համար ներողություն խնդրել բոլոր ժամանակների Արցախում վերաբնակեցված իմ հայրենակիցներից: Եվ հավատացեք՝ քաղաքականությունը ձեր տեղը չէ, թողեք այն ու հեռացեք»: