Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Արցախի շուրջ տարաբնույթ հայտարարությունները շատ են, ՌԴ դիրքորոշումը՝ անփոփոխ». Զախարովան մեկնաբանել է Վոլոդինի խոսքերը

«Արցախի շուրջ տարաբնույթ հայտարարությունները շատ են, ՌԴ դիրքորոշումը՝ անփոփոխ». Զախարովան մեկնաբանել է Վոլոդինի խոսքերը
1407
Ուրբաթ, 29 հունիսի, 2018 թ., 16:15

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ պատասխանել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման մասին հայտարարությանը:

«Իմ գործընկերներին, ովքեր ներկայացնում են Հայաստանի և Ադրբեջանի ԶԼՄ-ները, կոչ եմ անում կառուցողականություն ցուցաբերել: Մենք հիանալի հասկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի շուրջ արված յուրաքանչյուր հայտարարություն մեծ հետաքրքրություն է առաջացնում: Եվս մեկ անգամ զսպվածության կոչ եմ անում, սա վերաբերում է բոլոր լրագրողներին՝ անկախ այն բանից, թե որ լրատվամիջոցն ու երկիրն են ներկայացնում: ԼՂ հարցով Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է: Մենք աշխատում ենք երկու երկրների հետ և չենք համեմատում մեր դերը ո՛չ Բաքվի, ո՛չ Երևանի հետ: Մեզ համար այս հարցը կարևորագույններից է միջազգային օրակարգում: Այս հարցով բազմաթիվ հայտարարություններ են հնչում տարբեր քաղաքական գործիչների, խորհրդարանականների, պատմաբանների և հրապարակախոսների կողմից, սակայն ձեզ հայտնի է մեր պաշտոնական դիրքորոշումը: Այս իրավիճակում կարևոր եմ համարում հիշել այն օրինակները, որոնք մենք ունեցանք մեկ-երկու շաբաթ առաջ, եկեք դիմենք միայն պաշտոնական տեսակետին»,- ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը մեջբերում է Զախարովայի խոսքը: