Չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

ՀՀ ՊՆ-ն հորդորում է տրանսպորտային ընկերություններին և առանձին միջոցների վարորդներին չօգտվել իրավիճակից և զինծառայողների համար սահմանված վարձավճարի չափը նվազեցնել

ՀՀ ՊՆ-ն հորդորում է տրանսպորտային ընկերություններին և առանձին միջոցների վարորդներին չօգտվել իրավիճակից և զինծառայողների համար սահմանված վարձավճարի չափը նվազեցնել
776
Ուրբաթ, 29 հունիսի, 2018 թ., 17:15

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր ՀՀ ԶՈւ-երի հրամանատարությանը հանձնարարել է հստակ հսկողություն սահմանել, զորքերից զինծառայողների արձակուրդային և զորացրման ժամանակ հատկացվելիք, ճանապարհածախսերի օգտագործման նկատմամբ, թույլ չտալ որևէ չարաշահում։
Նույն ժամանակ ՀՀ ՊՆ-ը հորդորում է տրանսպորտային ընկերություններին և առանձին միջոցների վարորդներին, որոնք զորամասերից զինծառայողներին տեղափոխում են իրենց բնակավայրեր, չօգտվել իրավիճակից, չպահանջել նորմերից բարձր վճար, ավելին զինծառայողների համար սահմանված վարձավճարի չափը նվազեցնել։