Չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմփեոյի հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմփեոյի հետ
133
Շաբաթ, 30 հունիսի, 2018 թ., 10:35

Վաշինգթոն կատարած աշխատանքային այցի վերջին օրը՝ հունիսի 29-ին, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Պոմփեոյի հետ:

Ջերմ ու անմիջական մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարևորում է հայ-ամերիկյան գործընկերության հետևողական զարգացումը և պետքարտուղարին ներկայացրել է «նոր Հայաստանի» պատրաստակամությունը՝ շարունակելու ամրապնդել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։