Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Ներողություն եմ խնդրում ողջ հայությունից «գյալմա» բառի համար». Ժաննա Գալստյան

«Ներողություն եմ խնդրում ողջ հայությունից «գյալմա» բառի համար». Ժաննա Գալստյան
1321
Շաբաթ, 30 հունիսի, 2018 թ., 10:40

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Շատերի կողմից սպասված ներողություն և պարզաբանումներ Ժաննա Գալստյանից.
«Ես խորապես ներողություն եմ խնդրում ողջ հայությանը «գյալմա» բառի համար, անզգուշություն եմ արել, քանի որ իմ շատ սիրած մարդիկ այդպես են ընկալել, այնինչ ես որևէ դիտավորություն չունեի տարանջատման իմաստ հաղորդելու այդ խոսքիս»:
«Ես Արցախը Հայաստանին միացնելու առաքելությանը լծվել եմ 1960-ական թվականներից՝ 16 տարեկան հասակում: Արցախյան շարժմանն ու պատերազմին ակտիվորեն մասնակցել եմ մի հիմնական՝ մեկ հայրենիքի երկու հատվածներն իրար միացնելու նպատակով: Հիշում եմ՝ 1990-ականներին երեխաներն, ովքեր փողոցում ինձ տեսնում և ուզում էին դիմել, սակայն անունս չգիտեին՝ դիմում էին «Միացում ծյոծյա»: Ավելին՝ միշտ (այդ թվում՝ պատերազմի տարիներին) պայքարել եմ բոլոր այն փորձերի դեմ, որոնք միտված էին տարանջատել հայության այս կամ այն հատվածներն իրարից, առավել ևս՝ Արցախը՝ Հայաստանից: Դրա մասին կարող են վկայել իմ բազմաթիվ մարտական ընկերները: Իմ կյանքի նպատակը եղել և մնում է ազատ, անկախ, միացյալ և հզոր Հայաստանի կերտումը»...
«Տասնյակ հազարավոր ընկերներ ունեմ և՛Սփյուռքից, և՛ Հայաստանի Հանրապետությունից, և՛ Արցախի Հանրապետությունից, սակայն առանձնակի ակնածանք, սեր և հպարտություն եմ տածում հատկապես այն հայերի հանդեպ, ովքեր հայրենիքի այլ հատվածներից եկել են Արցախ՝ կա՛մ պաշտպանելու այն, կա՛մ բնակվելու, կա՛մ աշխատելու այստեղ: Նրանք ինձ համար հավասարապես հայ և Արցախի Հանրապետության քաղաքացիներ են, եթե կուզեք՝ մի բան էլ ավելին, քանի որ կամովի ընտրությամբ են իրենց կյանքը կապել մեր հայրենիքի արցախյան հատվածի հետ»: