Չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Իրանց Սերժն ա, թող շնորհավորեն, բայց ոչ անվանելով նախագահ կամ գերագույն հրամանատար». օգտատերերը քննադատում են

«Իրանց Սերժն ա, թող շնորհավորեն, բայց ոչ անվանելով նախագահ կամ գերագույն հրամանատար». օգտատերերը քննադատում են
620
Շաբաթ, 30 հունիսի, 2018 թ., 14:05

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը Ֆեյսբուքում գրել է.

«Անկախ այն հանգամանքից, թե մենք ինչ վերաբերմունք ունենք Շարմազանովի կամ Աշոտյանի նկատմամբ (իմը միշտ վատ է եղել ու էդ մասին արտահայտվել եմ նաև մայիսի 8-ից շատ առաջ), նրանց հավատարմությունը գովելի կատեգորիա է: Ֆեյսբուքյան աշխուժակների մի զգալի զանգված, հիմնավոր և անհիմն, ծաղրում կամ անարգանքի սյունին է գամում Սերժ Սարգսյանի ծնունդը շնորհավորողներին: Ու դա անողների մի զգալի մասը, մայիսի 7-ին են սկսել գոռալ Նիկոլ: Եթե պետք լինի, վաղը կգոռան Սերժ, հարկ եղած դեպքում էլ՝ Կարապետիչ: Չի կարելի, հարգելիներս: Հավատարմությունը, այն էլ քաղաքական, լուրջ բան է: Ընկածին ոտքով չեն խփում: Ամենավտանգավորը իդիոտների խառնամբոխն է, որը երբեք չի ունեցել կայուն քաղաքական հայացքներ ու դիրքորոշում և ցանկացած պահի կտրվի քամու ուղղությանը»:

Այսօր Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է: ՀՀԿ-ականներ Կարեն Ավագյանը, Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իրենց էջերում շնորհավորել էին նրան՝ գրելով հետևյալը. «Շնորհավոր ծնունդդ, պարոն նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար»: Գրառումը քննարկումների թեմա էր դարձել: «Հա լավ, իրանց սերժն ա թող շնորհավորեն, բայց ոչ անվանելով նախագահ, կամ գերագույն հրամանատար»,- նշել էին օգտատերերը: «Նոր Հայաստանում ես ո՞ւմ պիտի հարցնեմ, թե իմ էջին իմ շնորհավորանքն ինչպես ձևակերպել... Արարողակարգի կանոնների համաձայն նման բարձրաստիճան կոչումները նախկին չեն լինում և կարող են գործածվել նաև պաշտոնանկությունից հետո»,- պատասխանել էր Աշոտյանը: