Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Հայաստանում ստեղծվել է ֆուտզալի կանանց հավաքական

Հայաստանում ստեղծվել է ֆուտզալի կանանց հավաքական
782
Կիրակի, 01 հուլիսի, 2018 թ., 01:35

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է իր ծրագրերի իրականացումը կապված կանանց ֆուտբոլի զարգացման հետ: Հունիսի 29-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում իր առաջին մարզումն անցկացրեց ֆուտզալի կանանց Հայաստանի նորաստեղծ հավաքականը: Մարզումներն անցկացնում է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը: Ընթացիկ մարզումների ծրագիրը նախատեսված է ավարտել հուլիսի 1-ին:

Հավաքականը մասնակցելու է 2019 թվականի Ֆուտզալի Կանանց Եվրոպայի առաջին առաջնության ընտրական մրցաշարին: Նախընտրական փուլի հանդիպումները կայանալու են օգոստոսի 21-ից 26-ը ընկած ժամանակահատվածում: Նախընտրական փուլի վիճակահանությունը կայանալու է հուլիսի 5-ին: