Հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Տիգրան Բալայանը՝ սահմանային լարվածության մասին

Տիգրան Բալայանը՝ սահմանային լարվածության մասին
460
Երկուշաբթի, 02 հուլիսի, 2018 թ., 12:40

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանի Նախիջևանի հատվածում լարվածությանը:

«Մեր պաշտպանության նախարարությունն օպերատիվ տեղեկատվություն է տրամադրում, հավելյալ մանրամասներ չեմ կարող հայտնել: Ադրբեջանը գործում է՝ ելնելով անպատասխան սկզբունքից և իր կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելով: Մենք այս հարցը բարձրացնում ենք ինչպես համանախագահող երկրների, այնպես էլ մեր մյուս գործընկերների, կազմակերպությունների առջև: Եվ հենց այստեղ համանախագահները լուրջ անելիք ունեն, քանի որ չանսալով նրանց հորդորներին, անելով լրիվ հակառակը, Ադրբեջանն արհամարհում է հենց համանախագհներին»,- ասել է Բալայանը: