Շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Նիկոլ Փաշինյանի կոչով 300 հոգի վերադարձել է արտասահմանից` ծառայության մեկնելու». Արտակ Դավթյան

«Նիկոլ Փաշինյանի կոչով 300 հոգի վերադարձել է արտասահմանից` ծառայության մեկնելու». Արտակ Դավթյան
719
Երկուշաբթի, 02 հուլիսի, 2018 թ., 16:35

«Իրենց զորավարժություններին ուշի ուշով հետևում ենք, անհանգստացնող ոչինչ չկա այս պահին, պատրաստ ենք իրավիճակի ցանկացած զարգացման»,- ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը:

Արդեն հայտնել էինք, որ Ադրբեջանում լայնամասշտաբ զորավարժություններ են սկսվել ու կշարունակվեն մինչև հուլիսի 6-ը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կոչով արտերկրից վերադարձած երիտասարդներին՝ ԳՇ պետն ասել է. «Մոտ 300 զինծառայողի մասին է խոսքն այս պահի դրությամբ: Նրանցից 156-ը նախկինում զինծառայությունից խուսափողներն են, ովքեր պատրաստ են անցնել ծառայության»: