Մահացել է Նադեժդա Սարգսյանը
980 Երկուշաբթի, 02 հուլիսի, 2018 թ., 21:20 Քիչ առաջ Նաիրի Բժշկական Կենտրոնում մահացել է սիրված երգչուհի ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը, հայտնում է Armtimes.com-ը: Այսօր հայտնի էր դարձել, որ ծանր հիվանդության պատճառով երգչուհի Նադեժդա Սարգսյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում էր գտնվում՝ վերակենդանացման բաժանմունքում։ Նադեժդա Սարգսյանը 1971 թվականին ավարտել է Հայֆիլմի կինոդերասանի ստուդիան, 1992 թվականին՝ Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտը։ 1973-1978 թթ.՝ «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլի: 1978-1987 թթ. եղել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մենակատար, 1988-1992 թթ՝ «Հայեր» անսամբլի եւ մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար, միաժամանակ՝ «Էնի Բի» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն, «Դո-ռե-մի» մրցույթի եւ վոկալ ստուդիայի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար: 2003 թվականից՝ Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն։ 1995 -1999 թթ. եղել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2007 թվականից Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում եղել է բազմաթիվ նախագծերի պրոդյուսեր՝ «Տարեմուտի երեկո 2008», «Երկու աստղ» եւ այլն։ 2008-2009թթ. եղել է «Մանկական Եվրատեսիլ» եւ «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթների Հայաստանը ներկայացնող պրոդյուսեր, նաև ընդգրկվել է Հանրային խորհրդի «Կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման» հանձնաժողովում։ Հյուրախաղերով եղել է աշխարհի 40 երկրներում։ |
Ադրբեջանցի վանդալները քանդել են Շուշիի հայտնի Կանաչ ժամը
138Երեկ, 20:24Արդյո՞ք Կոնդն արժեք ունի. ցուցադրություն՝ նվիրված Կոնդին (լուսանկար)
17817.04.2024, 23:48Ռուս խաղաղապահները հեռացել են բռնազավթված Դադիվանքից
41516.04.2024, 18:48Արա Գևորգյանը՝ Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի անմխիթար վիճակի մասին (լուսանկար)
29016.04.2024, 14:18«Ստանալու ենք պատիվ և հայրենիք». Բագրատ Սրբազանը՝«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին (տեսանյութ)
35116.04.2024, 00:06Վայոց Ձորի թաքնված վանքերից մեկը, որը փոխարինեց Գլաձորի նշանավոր համալսարանին. Հերմոնի վանք (լուսանկար)
45814.04.2024, 22:30«Պատանի երաժիշտների Եվրոտեսիլ» մրցույթում Հայաստանը կներկայացնի Հայկ Հեքեքյանը
40413.04.2024, 23:06Ադրբեջանը «վերականգնում է» Շուշիի ռեալական ուսումնարանը
36813.04.2024, 21:54