Հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Վարչապետի ու ՊՆ նախարարի որդիները ոչ մի րոպե չպետք է անցկացնեն առաջնագծում». Տիգրան Մազմանյան

«Վարչապետի ու ՊՆ նախարարի որդիները ոչ մի րոպե չպետք է անցկացնեն առաջնագծում». Տիգրան Մազմանյան
1185
Երեքշաբթի, 03 հուլիսի, 2018 թ., 11:15

Ակտիվիստ Տիգրան Մազմանյանը Ֆեյսբուքում գրել է.

Ուզում եմ բարձրաձայնել մի հարցի վերաբերյալ և կիսվել իմ կարծիքով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ ժամանակ առաջ բարձրաձայնեց այն մասին, որ իր որդին՝ Աշոտը պետք է պարտադիր զինվորական ծառայության անցնի ՀՀ Զինված ուժերում և ծառայությունն անցկացնի ԼՂՀ առաջնագծում։

Իմ կարծիքով սա կլինի շատ ռիսկային որոշում, քանի որ, թշնամին իմանալով տվյալ մարտական դիրքում ծառայում է վարչապետի որդին, պատկերացնո՞ւմ եք ինչ կկատարվի այդ դիրքում ամեն օր, ամեն գիշեր։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ես կոչ եմ անում Վարչապետին և Պաշտպանության նախարարին, այնպես անել, որ թե Վարչապետի, և թե ՊՆ նախարարի որդիները՝ ծառայելով ԼՂՀ-ում, ոչ մի րոպե չանցկացնեն առաջնագծում։

Հ.Գ Սիրելի ընկերներ, ես չեմ ասում, որ պետք ա չծառայի, այլ պետք ա և պարտադիր ա ծառայի, բայց ոչ սահմանին, քանի որ դրանով ոչ թե նրա անվտանգության համար այլ մյուսների անվտանգության համար։