Ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Արցախ ՀՀ ոստիկանության ներքին զորքեր ուղարկելու մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Արցախ ՀՀ ոստիկանության ներքին զորքեր ուղարկելու մասին
663
Չորեքշաբթի, 04 հուլիսի, 2018 թ., 15:00

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Արցախ ՀՀ ոստիկանության ներքին զորքեր ուղարկելու մասին տեղեկությանը:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևի խոսքով՝ ՀՀ կառավարության այդ որոշումը «ռազմական արկածախնդրություն» է և խորացնում է իրավիճակը:

Հաջիևը նշել է, թե իբր ներքին զորքերի տեղակայումն Արցախի տարածքում վկայում է «հայկական բանակի վատ վիճակի և անձնակազմի համալրման հետ կապված խնդիրների մասին»: