Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Էրեբունի» ակումբը կմասնակցի ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը

«Էրեբունի» ակումբը կմասնակցի ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը
708
Չորեքշաբթի, 04 հուլիսի, 2018 թ., 16:00

«Էրեբունի» ՍԱ-ն կմասնակցի Առաջին խմբի առաջնությանը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2018-2019 մրցաշրջանի Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու հայտ էին ներկայացրել՝ «Ալաշկերտ-2», «Բանանց-2», «Բանանց-3», «Գանձասար-Կապան-2», «Փյունիկ-2», «Արարատ-2», «Արարատ-Արմենիա-2», «Շիրակ-2», «Լոկոմոտիվ», «Յունիոր Սևան» և «Ավան ՖԱ» թիմերը:

ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը տեղեկացնում է, որ Առաջին խմբի առաջնությունում հանդես է գալու ևս մեկ թիմ՝ «Էրեբունին»: Ակումբը սահմանված կարգով և ժամկետներում մասնակցության հայտ չէր ներկայացրել ՀՖՖ: Ավելի ուշ Առաջին խմբում հանդես գալու մտադրությամբ «Էրեբունի» ՍԱ-ն դիմել է ՀՖՖ և, հաշվի առնելով, որ ակումբը՝ իր մանկապատանեկան թիմերով ներկայացված է լինելու Հայաստանի տարբեր տարիքային առաջնություններում, ՀՖՖ ղեկավարությունն որոշեց՝ թույլատրել «Էրեբունի» թիմին հանդես գալ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում: