Հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Հույս ունեմ՝ այս ուղերձը տեղ կհասնի». Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստերի դահլիճը հայկական համակարգիչներով ապահովելու մասին

«Հույս ունեմ՝ այս ուղերձը տեղ կհասնի». Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստերի դահլիճը հայկական համակարգիչներով ապահովելու մասին
89
Չորեքշաբթի, 04 հուլիսի, 2018 թ., 19:10

ՀՀ կառավարության նիստերի դահլիճն այսուհետ հագեցած է հայկական արտադրության համակարգիչներով: «Հույս ունեմ՝ այս ուղերձը տեղ կհասնի թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս»,- այս կապակցությամբ կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը: «Հույս ունեմ նաև, որ սա խթան կլինի, որ մենք մեր առօրյա գնումներում հնարավորությունը տանք հայկական ապրանքներին: Կոչ եմ անում բոլորին՝ գնումներ կատարելիս նախապատվությունը տալ հայկական արտադրությանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև հույս հայտնեց, որ շուտով այս քայլին կհետևեն Հայաստանի Ազգային ժողովում ու Արցախում:

«Հույս ունեմ՝ այս ուղերձը տեղ կհասնի». Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստերի դահլիճը հայկական համակարգիչներով ապահովելու մասին