Շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ժողովուրդ-կառավարություն հակամարտությունն այլևս չկա. մենք մի մարմին ենք». վարչապետ

«Ժողովուրդ-կառավարություն հակամարտությունն այլևս չկա. մենք մի մարմին ենք». վարչապետ
177
Հինգշաբթի, 05 հուլիսի, 2018 թ., 10:25

«Տեղում ակտիվությունը շատ կարևոր է, քաղաքը կառուցելու պարտականությունը միայն քաղաքապետինն ու մարզպետինը չի, եղեք նախաձեռնող: Հեղափոխության կարևոր իմաստը ո՞րն է, որ բոլորս պետք է մասնակցենք երկրի շենացմանը: Կա հնարավորություն՝ ունենալ գաղափարներ ու իրագործել, համագործակցեք տեղական իշխանության, ոստիկանության հետ, հիմա նոր իրավիճակ է, իսկ ինչ 3 ամիս առաջ էր, մոռացեք»,- սիսիանցիների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Փաշինյանը, ով առավոտյան մեկնել է Սյունիքի մարզ՝ հանդիպումներ անցկացնելու Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Կապանի, Քաջարանի բնակիչների հետ: «Օրինակ, Հայաստանը համատարած աղբի մեջ կորած է, բայց մենք պրիմիտիվ մաքրությունը մեր խնդիրը համարո՞ւմ ենք: Քանի՞ հոգի կա, որ ծխախոտը շպրտում ա, քանի՞ հոգի կա, որ ասում ա՝ աղբամանը գցիր: Հարգելիներս, որ ժողովուրդ-կառավարությունը հակամարտ էին, դա էլ չկա. մենք մի մարմին ենք»,- դիմելով սիսիանցիներին՝ շարունակեց վարչապետը: