Շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Վերջին հրդեհները բացում են ադրբեջանցիների աչքերը. նրանք ավելի քիչ են հավատում արտակարգ իրավիճակներում երկիրն արդյունավետ կառավարելու՝ Ալիևի կարողությանը». Ոսկան Սարգսյան

«Վերջին հրդեհները բացում են ադրբեջանցիների աչքերը. նրանք ավելի քիչ են հավատում արտակարգ իրավիճակներում երկիրն արդյունավետ կառավարելու՝ Ալիևի կարողությանը». Ոսկան Սարգսյան
550
Հինգշաբթի, 05 հուլիսի, 2018 թ., 15:15

Լրագրող Ոսկան Սարգսյանը Ֆեյսբուքում գրել է.

Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւը պարբերաբար Հայաստանին պատերազմով է սպառնում, սակայն Ադրբեջանի Միգեչաուրի ՋԷԿ-ում վերջին հրդեհները բացում են ադրբեջանցիների աչքերը, նրանք ավելի քիչ են հավատում արտակարգ իրավիճակներում երկիրն արդյունավետ կառավարելու նրա կարողությանը: Այսօր՝ հուլիսի 5-ին Մինգեչաուրի ՋԷԿ-ի էլեկտրակայանում նոր հրդեհ է բռնկվել, հրշեջ մեքենաները փորձում են մարել կրակը: Հուլիսի 3-ին գիշերն այդ ՋԷԿ-ի ենթակայանում վթար է եղել, որի հետևանքով ողջ էներգոհամակարգը շարքից դուրս է եկել, Ադրբեջանը թաղվել է խավարում, Բաքվի մետրոյի 10 գնացք մնացել է թունելներում, մարդիկ փակվել են շենքերի վերելակներում: Ադրբեջանական փորձագետներն ասում են, որ 2005-ից թվականից մինչ օրս Ադրբեջանի էներգահամակարգն արդիականացնելու համար 6.1 միլիարդ մանաթ (մոտ 8-10 միլիարդ դոլար) է ծախսվել, սակայն այդ գումարների մեծ մասը կաշառակեր չինովնիկները լափել են: Ադրբեջանի էներգոհամակարգը շարքից դուրս է գալիս նորմայից ջերմության 5-6 աստիճան բարձրանալու դեպքում, ինչ կլինի դրա վիճակը պատերազմի ժամանակ, երբ այն լինելու է հեռահար հրթիռների առաջնային թիրախը: