Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Արցախ»-ը 4 նորեկ ունի

«Արցախ»-ը 4 նորեկ ունի
569
Հինգշաբթի, 05 հուլիսի, 2018 թ., 16:10

«Արցախ» ֆուտբոլային ակումբը պայմանագրեր է ստորագրել 4 ֆուտբոլիստների հետ՝ Հովհաննես Նազարյանի, Արթուր Ստեփանյանի, Դավիթ Գրիգորյանի և Ալեքսանդր Տուպչիենկոյի հետ:
Հովհաննես Նազարյանը Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստ է, «Արցախ» է տեղափոխվում «Փյունիկ»-ից: Նա հանդես է գալիս պաշտպանության կենտրոնում:
Արթուր Ստեփանյանը 18 տարեկան է, Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի թեկնածու է, «Արցախ» է տեղափոխվում «Արարատ»-ից: Նա հանդես է գալիս կիսապաշտպանության կենտրոնում:
Դավիթ Գրիգորյանը 17 տարեկան է, Հայաստանի պատանեկան հավաքականների թեկնածու դարպասապահ: «Արցախ» է տեղափոխվում «Արարատ Արմենիա»-ի մարզադպրոցից:

«Արցախ»-ը պայմանագիր է ստորագրել ուկրաինացի եզրային պաշտպան Ալեքսանդր Տուպչիենկոյի հետ: Ֆուտբոլիստը 23 տարեկան է, «Արցախ» է տեղափոխվել «Դնեպր Չերկասսի» ակումբից: