Չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Մի գիշերում երեք երիտասարդի սպանեցին, թողեցին էս երկու որբերին, մեզ ծաղրում են». Գորիսում քաղաքացին արդարադատություն էր խնդրում Փաշինյանից

«Մի գիշերում երեք երիտասարդի սպանեցին, թողեցին էս երկու որբերին, մեզ ծաղրում են». Գորիսում քաղաքացին արդարադատություն էր խնդրում Փաշինյանից
665
Հինգշաբթի, 05 հուլիսի, 2018 թ., 19:30

Փաշինյանը Գորիսում բնակիչների հետ հանդիպման ընթացքում լսել է նրանց խնդրանքները, զրուցել նրանց հետ: Քաղաքացիներից երկուսը պատմել են, որ երեք երիտասարդի, ովքեր գնացել են Արցախ աշխատելու նպատակով, սպանել են և որակել դեպքը որպես դժբախտ պատահար: Գործը պատշաճ կերպով չի քննվել, փաստերը կոծկվել են:

«Մի գիշերում երեք երիտասարդի սպանեցին, թողեցին էս երկու որբերին, մեզ ծաղրում են: Կռվի ժամանակ Սյունիքից այնքան մարդ չի մահացել, ինչքան դրանից հետո»,- արտասվելով ասաց սպանվածներից մեկի ծնողը:

Վարչապետը խոստացավ, որ հարցին լուծում կտա և շուտով քննչական մարմինները կզբաղվեն այդ հարցով:

«Մի գիշերում երեք երիտասարդի սպանեցին, թողեցին էս երկու որբերին, մեզ ծաղրում են». Գորիսում քաղաքացին արդարադատություն էր խնդրում Փաշինյանից