Չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Արա Վարդանյանը գրավի դիմաց ազատ արձակվեց

Արա Վարդանյանը գրավի դիմաց ազատ արձակվեց
186
Հինգշաբթի, 05 հուլիսի, 2018 թ., 23:10

Փաստաբան Երվանդ Վարոսյանի փոխանցմամբ՝ դատարանը որոշել է մեկ միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին:

Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը միջնորդել էր կալանավորել Վարդանյանին, բայց, փաստաբանի փոխանցմամբ, քննիչ չի առարկել, որ կալանքի փոխարեն դատարանը գրավ կիրառի:

Ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության՝ միայն վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն ՀՀ դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 մլն ՀՀ դրամ:

«Պետք է ասեմ, որ այս ժամանակահատվածում թյուր կարծիք ձևավորվեց, որ այդ գումարը հափշտակվել է, բայց հափշտակություն չի եղել, որևէ գումարի պարտավորություն չկա: Եվ հիմնադրամ գումարները մուտքագրել է պարբերաբար, անկանխիկ եղանակով փոխանցում անելուց հետո, ոչ թե այն բանից հետո, երբ ստուգումներ են եղել»,- ասել է Երվանդ Վարոսյանը:

Այս պահին «Հայաստան» համահայկական հիմնադրամում կատարվում են ստուգումներ՝ հնարավոր չարաշահումներն ու յուրացումները բացահայտելու, ինչպես նաև հանգանակված գումարների ծախսման օրինականությունը ճշտելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: