Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Վրաստանում քրգործ է հարուցվել Յուրիկ Վարդանյանին պատանդ վերցնելու սպառնալիքներ հնչեցրած ադրբեջանցու դեմ

Վրաստանում քրգործ է հարուցվել Յուրիկ Վարդանյանին պատանդ վերցնելու սպառնալիքներ հնչեցրած ադրբեջանցու դեմ
351
Ուրբաթ, 06 հուլիսի, 2018 թ., 00:25

Վրաստանում քրգործ է հարուցվել ազգությամբ ադրբեջանցի Վրաստանի քաղաքացի Օրհան Աբասի դեմ, որ 2016-ի ապրիլյան պատերազմի ընթացքում ֆեյսբուքյան իր էջում հորդոր էր գրել՝ կոչ անելով Վրաստանում ապրող ադրբեջանցիներին հավաքավել Վրաստանի դեսպանատան դիմաց, այրել հայոց եռագույնը, ներխուժել դեսպանատուն և պատանդ վերցնել դեսպան Յուրիկ Վարդանյանին։ «Ինտերպրեսնյուզ» գործակալության տվյալներով՝ Աբասը մեղադրվում է ահաբեկչության կոչի համար։ Թեև իր կոչին ոչ ոք չի արձագանքել, սակայն 2 տարի անց հեղինակի դեմ քրեական գործ է հարուցվել, նրան մեղադրանքներ են առաջադրվել, ինչից հետո նա գրավի դիմաց ազատ է արձակվել։