Ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Տեղեկանք՝ 2018 թ. առաջին կիսամյակում Հայաստանի և Արցախի զինված ուժերում մահացության դեպքերի մասին. ՀՔԱՎ

Տեղեկանք՝ 2018 թ. առաջին կիսամյակում Հայաստանի և Արցախի զինված ուժերում մահացության դեպքերի մասին. ՀՔԱՎ
212
Ուրբաթ, 06 հուլիսի, 2018 թ., 19:40

Զանգվածային լրատվամիջոցներով, պաշտոնական աղբյուրներով տարածված ու մահացած զինծառայողների հարազատներից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ստացած տեղեկությունների համաձայն՝ 2018 թ. առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության/Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում 24 զինծառայող է մահացել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թիվը նվազել է 13-ով: Այդ թվում ՝ 11-ով նվազել է հրադարադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության դեպքերի թիվը: 2018-ի առաջին կիսամյակում արձանագրված 24 մահվան դեպքերից 16-ը ԱՀ/ԼՂ տարածքում է եղել, 8-ը ՀՀ-ի: 5-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով են, 7-ը՝ դժբախտ պատահարների, 3-ը՝ առողջական խնդիրների, 3-ը՝ սպանության, 6-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով: Նույն ժամանակահատվածի համար ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդականը այլ տվյալներ է ներկայացրել՝ ծառայության հետ կապված 19 դեպք և ծառայության հետ չկապված 12 դեպք: 18 դեպքով քրեական գործ է հարուցվել: Ստացվում է, որ 7 դեպքի մասին տեղեկատվություն ընդհանրապես չի տարածվել:

Մանրամասները՝ տեղեկանքում: