Չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամները լքել են Էջմիածինը, մնացել է միայն դուստրը. «Ժամանակ»

Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամները լքել են Էջմիածինը, մնացել է միայն դուստրը. «Ժամանակ»
216
Շաբաթ, 07 հուլիսի, 2018 թ., 10:10

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդեն տևական ժամանակ է, ինչ Էջմիածինը լքել են կալանավորված Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամները, այդ թվում՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:

Գրիգորյաններին պատկանող ձեռնարկությունները կա՛մ չեն աշխատում, կա՛մ փոքր ծանրաբեռնվածությամբ են աշխատում: Օրինակ՝ հացի արտադրամասը, որը օրական գրեթե 2 տոննա ալյուր էր օգտագործում հացաթխման համար՝ ապահովելով մի քանի զորամասերի հացի պահանջարկը, աշխատում է 10 տոկոս ծանրաբեռնվածությամբ, քանի որ զրկվել է եկամտաբեր բիզնեսից:

Էջմիածնում է մնացել միայն Մանվել Գրիգորյանի դուստրը՝ Նաիրա Գրիգորյանը, ով Արմավիրի առաջին ատյանի դատարանի դատավոր է»:

Մանրամասները՝ թերթի համարում: