Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Էջմիածնում ցուցադրվում է Աստվածամուխ սուրբ գեղարդը

Էջմիածնում ցուցադրվում է Աստվածամուխ սուրբ գեղարդը
1219
Շաբաթ, 07 հուլիսի, 2018 թ., 11:45

Երեկ սկանդալ էր հասունացել Սուրբ գեղարդի շուրջ, քանի որ կաթողիկոսի հրաժարականը պահանջողները պարզել էին, որ Գարեգին Բ-ն դրանից մի մաս է պոկել ու նվիրաբերել Սանկտ-Պետերբուրգի քաղաքապետին, լուրեր կային նաև, որ գեղարդը վաճառվել է:

Ավելի ուշ Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը լրատվամիջոցներին ներկայացրել էր Աստվածամուխ սուրբ գեղարդը։ «2004-ին Ռուսաց եկեղեցու պատրիարք Ալեքսի Երկրորդի 75-ամյակի առիթով իրեն Գեղարդից մի փոքրիկ մասունք, կարելի է ասել փշրանք, նվիրաբերվել է փոքրիկ արծաթյա կրկնօրինակի մեջ զետեղված, որը Ալեքսի պատրիարքի օրհնությամբ տեղադրվել է Պետերբուրգից ոչ հեռու գտնվող սուրբ Կոնստանտին և սուրբ Հեղինե վանքում: Այդ հատվածը հանվել է սուրբ գեղարդի կոթառի միջից։ Երկաթե սուրբ գեղարդը լիակատար, ամբողջապես, անթերի, անխաթար, ապահով պահվում է Սուրբ Էջմիածնում»,- հայտնել էր նա։

Այս պահին Էջմիածնում ցուցադրվում է Աստվածամուխ սուրբ գեղարդը, որը Մայր տաճարում կմնա ժամը 11:00-ից մինչ երեկոյան ժամերգության ավարտը:

Էջմիածնում ցուցադրվում է Աստվածամուխ սուրբ գեղարդը
Էջմիածնում ցուցադրվում է Աստվածամուխ սուրբ գեղարդը