Չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Կաթողիկոսի նարկոտիկի փաստերը պիտի հրապարակե՞նք, որ հեռանա». ակտիվիստ (տեսանյութ)

«Կաթողիկոսի նարկոտիկի փաստերը պիտի հրապարակե՞նք, որ հեռանա». ակտիվիստ (տեսանյութ)
606
Շաբաթ, 07 հուլիսի, 2018 թ., 12:20

Էջմիածնում այս պահին ցուցադրվում է Աստվածամուխ սուրբ գեղարդը, որի շուրջ երեկ մեծ աղմուկ էր բարձրացել: Այս պահին ուղիղ եթերում է նաև կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը՝ ներկայացնելով իրենց արձագանքը: «Որևէ մեկն իրավունք չունի սուրբ մասունքից որևէ կտոր կտրել, օտարել: Այնպես որ, պնդումները, որ մեզ ասել էին մասունքների օտարման կամ վաճառքի մասին, լրիվ համապատասխանում է օրվա կաթողիկոսի գործելաոճին: Սիրելի եպիսկոպոսներ, մենք չենք ուզում, որ կաթողիկոսն իրավապահների ձեռքով գնա, դա ամոթ է: Միգուցե իրա նարկոտիկի փաստե՞րը պտի հրապարակենք, որ գնա, լսել ենք, չէ՞, ամբողջ ժողովուրդն է խոսում դրա մասին... Լավ կլինի՝ հրաժարական տա, խնդրում ենք՝ հորդորեք նրան լքելու հայրական գահն ու փրկելու եկեղեցու պատիվը»,- ասաց նախաձեռնության համակարգողը:

Հիշեցնենք՝ արձագանքելով նախաձեռնության պնդումներին, Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը երեկ լրատվամիջոցներին ներկայացրել էր Աստվածամուխ սուրբ գեղարդը։ «2004-ին Ռուսաց եկեղեցու պատրիարք Ալեքսի Երկրորդի 75-ամյակի առիթով իրեն Գեղարդից մի փոքրիկ մասունք, կարելի է ասել փշրանք, նվիրաբերվել է փոքրիկ արծաթյա կրկնօրինակի մեջ զետեղված, որը Ալեքսի պատրիարքի օրհնությամբ տեղադրվել է Պետերբուրգից ոչ հեռու գտնվող սուրբ Կոնստանտին և սուրբ Հեղինե վանքում: Այդ հատվածը հանվել է սուրբ գեղարդի կոթառի միջից։ Երկաթե սուրբ գեղարդը լիակատար, ամբողջապես, անթերի, անխաթար, ապահով պահվում է Սուրբ Էջմիածնում»,- հայտնել էր նա։