Ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Նիկոլ Փաշինյանի որդին մեկնում է ծառայության. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի որդին մեկնում է ծառայության. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
179
Երկուշաբթի, 09 հուլիսի, 2018 թ., 10:30

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, առավոտից հավաքակայանում է. նա մյուս նորակոչիկների հետ միասին մեկնելու է զինծառայության: Այս պահին նրանք ստանում են քահանայի օրհնությունը:

Հիշեցնենք՝ Աշոտ Փաշինյանն արդեն հայտնել էր, որ ցանկանում է ծառայել Արցախում:

Ավելի վաղ ակտիվիստ Տիգրան Մազմանյանը Ֆեյսբուքում գրել էր, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ վարչապետի ու ՊՆ նախարարի որդիները ոչ մի րոպե չպետք է անցկացնեն առաջնագծում: «Ես չեմ ասում, որ պետք ա չծառայի, այլ պետք ա և պարտադիր ա ծառայի, բայց ոչ սահմանին: Դա կլինի շատ ռիսկային որոշում, քանի որ, թշնամին իմանալով տվյալ մարտական դիրքում ծառայում է վարչապետի որդին, պատկերացնո՞ւմ եք ինչ կկատարվի այդ դիրքում ամեն օր, ամեն գիշեր»,- գրել էր նա: