ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց. պաշտոնական
570 Երկուշաբթի, 09 հուլիսի, 2018 թ., 18:35 Հրաժարական է տվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս մասին նա հայտնել է երևանցիներին ուղղված իր ուղերձում։ «Սիրելի՛ համաքաղաքացիներ, խոսքս ուղղում եմ ձեզ՝ հայտնելու Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու իմ որոշման մասին և շնորհակալությունս հայտնելու ձեզանից յուրաքանչյուրին՝ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար։ Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզանից յուրաքանչյուրի ձայնը և քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել խոստմանս ու ծրագրերիս հավատարիմ։ Այդ առումով, ակնկալում եմ ներողամտություն մեր բոլոր այն համաքաղաքացիներից, որոնց հետ մեր համատեղ ճանապարհն ընդհատվում է։ Շնորհակալությունս եմ հայտնում Երևանի ավագանու իմ գործընկերներին, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին, գործընկեր կառույցներին և անհատներին՝ համատեղ աշխատանքի ու միասին անցած ուղու համար»,– ասված է Տարոն Մարգարյանի ուղերձում։ Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր 2011 թվականի նոյեմբերի 15-ից: Նա Երևանի քաղաքապետ է ընտրվել Երևանի ավագանու կողմից՝ փոխարինելով հրաժարական տված Կարեն Կարապետյանին: |
Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկները
115Երեկ, 18:54Նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
24525.04.2024, 11:30Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ
34324.04.2024, 21:0021-րդ դարում ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
61524.04.2024, 11:18«Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում»․ կաթողիկոս
29624.04.2024, 09:24Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
31624.04.2024, 09:18«Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով»․ Freedom House
24924.04.2024, 01:30Տեղադրվել է առաջին սահմանային սյունը
27423.04.2024, 16:18