«Մեկուկես ամսում հաշվարկվել, վերականգնվել է 20 մլրդ 622 մլն դրամի չվճարված հարկ». վարչապետ
1107 Երեքշաբթի, 10 հուլիսի, 2018 թ., 11:20 «Իրավապահ տարբեր մարմինների կողմից հարուցված քրեական գործերի շրջանակում, միայն հարկային պարտավորությունների մասով, հուլիսի 1-ի դրությամբ հաշվարկվել, վերականգնվել է 20 մլրդ 622 մլն դրամի չվճարված հարկ ու սա մեկուկես ամսվա ընթացքում»,- կառավարության այսօրվա նիստի սկզբում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իսկ թե ինչու այդ գումարը բյուջեում չէ, ՊԵԿ նախագահը նշել է. «Դա 73 տնտեսվարողների վարքագծի արդյունք է: 800 մլն-ը մուտքագրվել է, 12,7 մլրդ-ն առաջադրվել է գանձման, 7 մլրդ-ը նախնական հաշվարկներ են, որոնք փոփոխման ենթակա են»: Վարչապետը նկատել է. «Այս թիվը չի վերաբերում յուրացումներին, ապօրինի հարստացումներին, որոնք ևս իրենց ծավալներով չափազանց մեծ են, ու պրոցեսը շարունակվելու է. պետության վնասը մինչև վերջ վերականգնելու ենք»: |
Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի
6818:48«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սննկացման գործընթացին. «Ժողովուրդ»
13509:24Բալթիմորի կամրջի փլուզումն ԱՄՆ-ում 81 մլրդ դոլարի առևտրային ճգնաժամ է առաջացրել (լուսանկար)
565Երեկ, 14:36Crocus City Hall-ը գրավադրված է «Գազպրոմբանկ»-ում
397Երեկ, 13:484 գյուղերի հարող տարածքներում առկա մայրուղային գազատարի վերատեղադրման հարց «Գազպրոմ Արմենիա»-ն չի քննարկել
224Երեկ, 00:06«Արարատի կոնյակի գործարան»-ի արտադրանքի ներմուծումն ու իրացումը Բելառուս արգելվել է
28925.03.2024, 22:06«Թե ինչ է լինելու ատոմակայանի հետ, որոշելու է հայկական կողմը». «Ռոսատոմ Սերվիս»-ի տնօրեն
24625.03.2024, 19:30«Սամվել Ալեքսանյանն ինչի՞ տեղ է դնում գնորդներին»․ Ոսկան Սարգսյան
44024.03.2024, 10:18