Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Ծառուկյանը հանձնում է դիրքերը

Ծառուկյանը հանձնում է դիրքերը
546
Երեքշաբթի, 10 հուլիսի, 2018 թ., 16:15

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը հունիսի 9-ին հանդիպում է ունեցել ԱՀ նախագահ Բակո Սահակյանի և ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստանի և Արցախի համագործակցությունը սպորտի ոլորտում՝ նոր ծրագրեր իրականացնելու և եղած համագործակցությունն ավելի խորացնելու համար։ Լևոն Վահրադյանի խոսքով՝ այցի նպատակն Արցախի գործընկերների հետ ավելի սերտ կապեր հաստատելն ու ակտիվ համագործակցություն ծավալելն էր։

Ասում են՝ այսկերպ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանձնում է դիրքերը՝ քաջ գիտակցելով, որ պետք է զգուշանա, քանի որ պատկան մարմինները հերթով զբաղվում են գործարարների ֆինանսական հոսքերով։ Համաձայն շրջանառվող լուրերի՝ Ծառուկյանը նույնպես անհանգստացած է ԱԱԾ ստուգումների պատճառով, քանի որ մարզաշխարհի ներկայացուցիչների համար գաղտնիք չէ, որ սպորտի ոլորտը Ծառուկյանը տարիներ շարունակ օգտագործել է բիզնեսի միջոցով վաստակած «փողեր լվանալու» համար, սակայն ավելորդ «թղթաբանական քաշքշուկ» չունենալու պատճառով ՀԱՕԿ-ը միշտ ուշադրությունից զրկել է արցախյան սպորտը։ Մարզաշխարհը զարմացած է, որ երեկ հայկական երկու պետությունների համագործակցության շուրջ առաջընթաց է նկատվել։ Ասում են՝ այս կերպ Ծառուկյանը ցանկանում է «քավել մեղքերը» և նոր իշխանությանը նորովի աշխատելու ծրագիր ներկայացնել՝ իր ձեռքում սպորտը պահելու համար։ Չմոռանանք, որ տարիներ շարունակ ախորժակ ունենալով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի վրա՝ նա այդպես էլ չի կարողացել ձեռք բերել ֆեդերացիան։ Արցախյան սպորտը զարգացնելով՝ Ծառուկյանը փորձում է գոնե ՀԱՕԿ-ում պահպանել իր գերիշխանությունը։