Հայաստանը զգալիորեն բարելավել է իր դիրքերը կոռուպցիայի դեմ պայքարում. ՏՀԶԿ
801 Երեքշաբթի, 10 հուլիսի, 2018 թ., 19:45 Հակակոռուպցիոն ոլորտի միջազգային կազմակերպությունների վերջին գնահատումները փաստում են, որ Հայաստանը զգալիորեն բարելավել է իր դիրքերը կոռուպցիայի դեմ պայքարում: Մասնավորապես, սույն թվականի հուլիսի 2-ից 5-ը Փարիզում (Ֆրանսիայի Հանրապետություն) Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) պլենար հանդիպման ընթացքում գնահատվել է գնահատման 4-րդ փուլի արդյունքում կազմված Հայաստանի վերաբերյալ զեկույցը: Հայաստանի պատվիրակությունը՝ կազմված՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանից, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանից, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանից, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանից, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ Մարիամ Գալստյանից, ներկայացրել է Հայաստանի արձանագրած արդյունքները կոռուպցիայի դեմ պայքարում: ՏՀԶԿ գնահատող խմբի կողմից հատուկ ուշադրության և գնահատանքի է արժանացել վերջին ժամանակահատվածում կոռուպցիոն դեպքերի բացահայտման արդյունավետությունը: Պատվիրակության այցի և բանակցությունների արդյունքում արձանագրվել է, որ Հայաստանին ներկայացված և այս փուլում գնահատվող 21 հանձնարարականները կատարվել են, ընդ որում, 3-ը՝ ամբողջությամբ, 8-ը՝ զգալիորեն, 10-ը՝ մասնակի: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն |
«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
9116:54«Դրական եմ վերաբերվում». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
14814:06«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև
16612:18«Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում». վարչապետ
13011:48«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
17509:36«Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն». Ալիև
36422.04.2024, 22:54«Մեզ դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ» մեգածրագրից». Վահե Դավթյան
40622.04.2024, 01:36«Ուրացումը՝ կենսակերպ»․ Պետրոս Մակեյան
45021.04.2024, 16:18