Հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Աժ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց նաև զինակոչման ենթակա քաղաքացիների մասին նախագիծը

Աժ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց նաև զինակոչման ենթակա քաղաքացիների մասին նախագիծը
88
Չորեքշաբթի, 11 հուլիսի, 2018 թ., 16:10

72 կողմ ձայնով խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի փոփոխությունները:

Հիշեցնենք՝ առաջարկվում է հետևյալ փոփոխությունը. եթե ընտանիքում կա զոհված հայր, մայր, քույր, եղբայր, ապա զինակոչման ենթակա քաղաքացին կազատվի զինծառայությունից: Երկրորդը վերաբերում է հանրակրթական դպրոցը չավարտած անձանց. առաջարկվում է հնարավորություն տալ, անկախ 19 տարին լրանալու հանգամանքից, մեկ անգամ կառավարության որոշմամբ ստանալ տարկետում՝ մինչև ուսումնառության ավարտը: