ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ
2119 Հինգշաբթի, 12 հուլիսի, 2018 թ., 18:30 Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում, որին ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ: Նշվում է, որ Հայաստանում ու Ադրբեջանում տեղի ունեցած ընտրություններից հետո սա առաջին բարձր մակարդակի հանդիպումն է: Նախարարները մտքեր են փոխանակել տիրող իրավիճակի վերաբերյալ և քննարկել են հաջորդ քայլերը և պարամետրերը՝ կրկին ներգրավվելու բովանդակային բանակցություններում: Համանախագահները կարևորել են լարվածության նվազեցման և ռազմատենչ հռետորաբանության կանխման անհրաժեշտությունը: Համանախագահները նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ օգնել կողմերին գտնելու հիմնախնդրի խաղաղ կարգավորում՝ հիմնված Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման արգելքի, տարածքային ամբողջականության, ժողովուրդների հավասար իրավունքներների և ինքնորոշման վրա: Նախարարները պայմանավորվել են կրկին հանդիպել մոտ ապագայում՝ համանախագահների հովանու ներքո: |
«Այս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում»․ Դանիելյան
5013:54«Պայքարի ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չեն»․ Տիգրան Աբրահամյան
5713:30Արթուր Խաչիկյանն ու Էդգար Ղազարյանը Հրապարակում են՝ քննարկելու ստեղծված իրավիճակը (տեսանյութ)
6313:24«Տարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց է»․ Փաշինյան (տեսանյութ)
6113:18«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան
8312:36«Առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց»․ Փաշինյան (տեսանյութ)
9912:06«Ողջունում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը»․ Բլինքեն
15110:36«Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է»․ Արսեն Խառատյան
8710:06