Հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Մոսկվան հույս է հայտնել, որ Երևանն ու Բաքուն կպայմանավորվեն Արցախի դիտորդների հարցում

Մոսկվան հույս է հայտնել, որ Երևանն ու Բաքուն կպայմանավորվեն Արցախի դիտորդների հարցում
329
Հինգշաբթի, 12 հուլիսի, 2018 թ., 19:20

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հիշեցրել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների պայմանավորվածությունների մասին։

Նա հիշեցրել է, որ դեռ 2016թ.-ին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ՀՀ և Ադրբեջանի նախագահները պայմանավորվածություն են ձեռք բերել, մասնավորապես հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվի ավելացման շուրջ:

Բացի այդ, Զախարովան նշել է, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հարցով դեռևս վերջնական որոշում չի կայացվել:

«Հույս ունենք, որ կկայանան հանդիպումներ, որոնց ժամանակ կողմերը հնարավորություն կունենան քննարկել Լեռնային Ղարաղաբի հակամարտության կարգավորման հարցը, ներառյալ՝ դիտորդների թեման»,- հավելել է նա: