Time ամսագիրը Նիկոլ Փաշինյանին ժողովրդավարության խաչակիր է անվանել
1677 Ուրբաթ, 13 հուլիսի, 2018 թ., 01:10 Ամերիկյան հեղինակավոր Time ամսագիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ժողովրդավարության խաչակիր է անվանել: Ամսագիրը հոդված է հրապարակել «4 խաչակիրներ, ովքեր վառ են պահում ժողովրդավարության մասին երազանքը» վերտառությամբ։ Հոդվածում առաջին խաչակիրը Նիկոլ Փաշինյանն է: «Իմ ժողովրդի սերն ստիպել է ինձ դուրս գալ իմ հարմարավետ գրասենյակից և 20 գիշեր անցկացնել անտառներում, փողոցներում, վրանի մեջ՝ բողոքելով Սերժ Սարգսյանի կառավարության դեմ: Առաջին հերթին, ես ցանկանում էի տեսնել իմ հայրենիքի և ժողովրդի ազատությունն ու երջանկությունը: Ես ասում էի՝ եթե հարյուր հազարավոր մարդիկ դուրս գան փողոց, իսկ իշխանությունը չփոխի, ես կհեռանամ քաղաքականությունից»,- պարբերականը մեջբերում է Փաշինյանի խոսքը: Բացի այդ, վարչապետը հիշեցրել է, որ առաջին օրվանից շարժումը հայտարարել է այն մասին, որ բռնություն չի գործադրի ինչ-որ մեկի հանդեպ, եթե անգամ անձամբ բախվի դաժանության։ «Ես ամբիոնից ասում էի՝ մենք կառաջնորդվենք աստվածաշնչյան պատվիրանով․ եթե ինչ-որ մեկը հարվածի այտիդ, ապա ձախն էլ դեմ տուր։ Մենք գիտեինք, որ երբեք չենք զիջի»,- հավելել է ՀՀ վարչապետը: Բացի ՀՀ վարչապետից, ամսագիրը ժողովրդավարության խաչակիրներ է անվանում Տոգոյում նախագահի դեմ պայքարող ակտիվիստ, բլոգեր Ֆարդիա Նաբուրեմային, Նոբելյան մրցանակակիր, Արաբական գարնան թունիսցի ակտիվիստ Ուիդիդ Բուշամաուին և Նիկարագուայում բռնապետություն դեմ պայքարող Էնրիֆ Մարտինեսին: |
«ԱՄՆ-ի Քոնգրես է մտցվելու օրինագիծ Ադրբեջանի 41 պաշտոնյաների դեմ». Արա Պապյան (լուսանկար)
8805:18«ԱՄՆ-ի պետդեպարտամենտն ավելի խորն է մտցրել նիկոլիզմի դեմոկրատիայի մեջ». Արտակ Զաքարյան (լուսանկար)
12003:06«Ալիևն ասել է՝ Հայաստանում լիքը սարեր ունեն, թող դրանցից մեկը դարձնեն իրենց խորհրդանիշ». Հովհաննես Ավետիսյան
12601:24«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
14201:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
12300:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
358Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
149Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
304Երեկ, 17:24