Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Euronews-ին
1249 Ուրբաթ, 13 հուլիսի, 2018 թ., 11:10 Հայաստանը մնում է Ռուսաստանի մոտ դաշնակիցը և հույս ունի հետագայում ևս զարգացնել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ արևմտյան երկրների հետ հարաբերությունները: Այս մասին Euronews-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք մնում ենք Ռուսաստանի մոտ դաշնակիցը և հույս ունենք զարգացնել հարաբերություններն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ՆԱՏՕ-ի, արևմտյան երկրների, Եվրոմիության և ԱՄՆ-ի հետ: Մենք չենք պատրաստվում կտրուկ փոխել մեր արտաքին քաղաքականությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանը ՆԱՏՕ-ի գործընկերն է: Մենք մասնակցում ենք ՆԱՏՕ-ի երկու առաքելություններին՝ Կոսովոյում և Աֆղանստանում: Դա հնարավորություն է տալիս մասնակցել միջազգային հարթակում անվտանգության ապահովմանը: Սակայն մենք նաև ՀԱՊԿ անդամ ենք և մեզ տեսնում ենք այդ կազմակերպությունում»,- հստակեցրել է ՀՀ վարչապետը: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ելույթ էր ունեցել՝ Աֆղանստանում խաղաղության և կայունության միջազգային ջանքերին նվիրված միջոցառմանը: |
«Ադրբեջանը ոչինչ չի կարող անել՝ Ուկրաինային օգնելու համար»․ Ալիև
4812:24«Էքսկլավների հարցն ավելի բարդ է»․ Ալիև
8711:18Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6411:00«Ռուսաստանը երբեք չի հեռանա Հարավային Կովկասից»․ Ալիև
9710:48Բայդենը «կանաչ լույս է վառել» Ուկրաինայի համար
19410:30«Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն»․ Տիգրան Աբրահամյան
8310:24«Ուկրաինան զգացել է ամերիկյան օգնության ուշացման հետևանքները»․ Սալիվան
21710:00«Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը»․ Պետդեպ
14209:48