«Հանդիպման ժամանակ Աֆղանստանի նախագահը հիշել էր արքայազններից մեկի հայկական ծագումնաբանությունը». Արման Եղոյան
532 Շաբաթ, 14 հուլիսի, 2018 թ., 21:00 ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը Ֆեյսբուքում գրել է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հիշել էր Աֆղանստանի արքայազններից մեկի հայկական ծագումնաբանությունը: Խոսքը աֆղանական Թուրքեստանի կառավարիչ սարդար Իսհաղ խանի մասին է (1880-88), ով Աֆղանստանի էմիր Մուհամմադ Ազիմ խանի և Քաբուլի հայ համայնքի ղեկավար՝ Թեմուրի դստեր (ում անունը չի պահպանվել) որդին էր: Իսհաղ խանը հայտնի էր նաև «արմանիզադե» («հայի որդի») կոչումով, որը արձանագրված է նաև Աֆղանստանի այդ ժամանակվա պալատական պատմագիր Ֆեյզ Մուհամմադ Քաթիբ Հազարայի «Սիրաջ ալ-Թավարիխ» («Պատմությունների լուսատու») երկում։ |
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
1809:30Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ «Հրապարակ»
2009:24Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5608:30«Վիշապի հետ մտնում ենք խաղաղության սիրային կապերի մեջ». Տիգրան Հեքեքյան (տեսանյութ)
9603:18«Ոսկեպարցիները պահանջում էին՝ ՔՊ-ականները գան, գյուղում նման հայտարարություններ անեն». Տիգրան Աբրահամյան
11001:06«ՀՀ Իշխանությունները և «երկրաչափությունը»». Դավիթ Գալստյան
12900:36«Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
10400:18«ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին»․ Ալեն Սիմոնյան
94Երեկ, 23:48