Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Իսրայելի վարչապետը պատասխանել է հայ պատրիարքի նամակին

Իսրայելի վարչապետը պատասխանել է հայ պատրիարքի նամակին
580
Կիրակի, 15 հուլիսի, 2018 թ., 02:05

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը Ֆեյսբուքում գրել է.

Իսրայէլի վարչապետ տիար Բենյամին Նաթահնաուն պատասխանել է Երուսաղէմի Հայ Պատրիարք Ամենապատիւ Տ. Նուրհան Արք. Մանուկեանի նամակին:
Տիար Նաթահնաուին ուղարկուած նամակը ստորագրուել էր Երուսաղէմի Հայ եւ Յոյն Պատրիարքների եւ Սուրբ Երկրի Քուստոսի կողմից, յունիսի 18-ին:
Նամակում Հոգեւոր Պետերը իրենց մտահոգութիւնն են յայտնում եկեղեցապատկան կալուածների վերաբերեալ Քնեսետում շրջանառուող նախագծի մասին, որը շուտով պիտի ուղարկուէր Նախարարների Խորհրդի քննարկման: Նրանք նամակում իրենց հիասթափութիւնն են յայտնում, որ հակառակ փետրուար ամսին վարչապետի կողմից եղած հաւաստիացմանը, թէ նախագծի քննարկումը սառեցւում է, այն շարունակւում է քննարկուել Քնեսետում:
Իր պատասխան նամակում, տիար Նաթահնայուն հաւաստիացնում է Երուսաղէմի Հայ Պատրիարքին եւ գրում է, որ թելադրել է ետ կանչել վերոյիշեալ նախագիծը քննարկումից եւ յանձնարարել է նախարար Ցախի Հանեգբիին հանդիպել Պատրիարք Սրբազան Հօր հետ՝ խնդրին լուծում գտնելու համար: