Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Արցախի ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել

Արցախի ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել
1008
Կիրակի, 15 հուլիսի, 2018 թ., 12:50

Արցախի Հանրապետության քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը Հայ Առաքելական Եկեղեցու դավանորդ է։ Ուստի, Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետի՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ ոտնձգությունը վերաբերելի է նաև Արցախի Հանրապետության քաղաքացիների բացարձակ մեծամասնության խղճի ու դավանանքի ազատությանը։

Այս մասին ասվում է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հայտարարության մեջ։

«Խստորեն դատապարտում եմ ոտնձգության փաստը և ողջունում եմ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի արագ ու համարժեք արձագանքը»,-ասել է Մելիքյանը։

Հիշեցնենք, որ երեկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ուխտի էր մեկնել Գնդեվանք, և նրա հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստները շրջափակել էին նրա մեքենան: