Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Գարեգին Բ-ն օգնության է կանչել Էրդողանի ստրուկ Աթեշօղլուին». «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնություն

«Գարեգին Բ-ն օգնության է կանչել Էրդողանի ստրուկ Աթեշօղլուին». «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնություն
369
Կիրակի, 15 հուլիսի, 2018 թ., 15:45

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունը տեղեկացնում է.

Այսօր՝ հուլիսի 15-ին, Կոստանդնուպոլսո հայոց պատրիարքական գահը բռնազավթած Արթին Աթեշօղլուն, ով ծանոթ է իբրև Արամ արք. Աթեշյան, մասնակցել է Ս. Էջմիածնի Մայր տաճարում մատուցված Ս. պատարագին:

Աթեշօղլուն չի ընդունում հայոց ցեղասպանության փաստը, մերժում է ճանաչել Հայ եկեղեցու կողմից ցեղասպանության զոհերի սրբադասումը, ոտնատակ է տվել Գարեգին Բ-ի օրհնությունը պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արք. Բեկչյանին, խարդավանքներով և թուրքական պետության բացահայտ օժանդակությամբ բռնազավթել է պատրիարքական աթոռը, ունի հարյուր հազարավոր դոլար արժող բնակարան Ստամբուլում, Գարեգին Բ-ի եղբայր՝ Եզրասի հետ բիզնեսներ Մոսկվայում, և այլն, այսինքն նա խախտել է Աստծու և մարդկանց առաջ իր տված աղքատության ու հնազանդության ուխտերը: Նա հլու հնազանդ և ստրկաբար ծառայում է Ռեջեփ Էրդողանին, որի նախագահական վերընտրությունից անմիջապես հետո, ընդամենը մի քանի օր առաջ նրան հրապարակավ ՀԵՐՈՍ հայտարարեց… Սա հիշեցնում է Գարեգին Բ-ի կողմից Սերժիկ Սարգսյանին ստրկամիտ ծառայությունը:

Ինչպես ասում են՝ նմանը նմանին է գտնում:
Գարեգին Բ-ն արդեն կորցրած լինելով վստահությունը յուրայինների հավատարմության հանդեպ, այսպիսով դրսից տղա է բերում, այս դեպքում՝ ոչ ավել ոչ պակաս՝ Թուրքիայի գործակալի:

Եզրակացություններ անելը թողնում ենք Գարեգին Բ-ի ստրուկներին:
Նման խայտառակություններից Հայ եկեղեցու փրկությունը Գարեգին Բ-ի անհապաղ հրաժարումն է Լուսավորչի գահից: