«Անչափ ցավալի է, երբ հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի գիտակցված անձնազոհությունը». Լևոն Մնացականյան
1631 Կիրակի, 15 հուլիսի, 2018 թ., 20:40 ՀՀ առաջին փոխվարչապետի մամլո խոսնակ Կարպիս Փաշոյանն, օրեր առաջ CivilNet-ին տված հարցազրույցում ապրիլյան պատերազմի հերոսների՝ այդ թվում Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի վերաբերյալ, արտահայտելով իր կարծիքն, մասնավորապես ասել էր հետևյալը. «Ռոբերտ Աբաջյանի անունը շատ է շահարկվում: Թողնենք նրան հանգիստ, պետք չէ շահարկել: Մանկահասակ դեմքով տղա՝ էդ պահին չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում»: Կ. Փաշոյանի արտահայտած այս միտքը սոցիալական ցանցերում տարատեսակ քննարկումների առիթ է դարձել: Թեմայի շուրջ «Արցախպրես»-ի այն հարցադրմանը, թե արդյո՞ք 2016 թվականի ապրիլյան պատերազմի հերոսների անունները շարունակ հիշատակելը կարո՞ղ է համարվել շահարկում և արդյո՞ք նրանց կատարածը գիտակցված անձնազոհություն չէր, ԱՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը նշել է, որ 2016թ. ապրիլյան քառօրյան մեր ժողովրդի համար հերթական լուրջ փորձություն լինելով հանդերձ, միաժամանակ Հայոց նորօրյա սերնդին ճանաչելու առիթ էր: «Ընդամենը 18-20 տարեկան հայորդիները, դրսևորելով ոգու և գիտակցության հասունություն, իրենց կատարածով ապացուցեցին, որ ընդունակ են գերազանցելու նախորդներին: Սակայն այսքանից հետո անչափ ցավալի է, երբ որոշները հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի և նրա նման հերոսների գիտակցված անձնազոհությունը հանուն հայրենիքի: Ավելին, դա անհարգալից վերաբերմունք է ոչ միայն մեր հերոս նահատակների հիշատակի, այլև բոլոր այն ապրողների հանդեպ, ովքեր նույն կամ գուցե մեկ այլ խրամատում հավասարապես պաշտպանել և պաշտպանում են բոլորիս, այդ թվում՝ նաև Աբաջյանի հերոսությունը կասկածի տակ դնողների անվտանգությունը»,- ասել է Լ. Մնացականյանը: |
«Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները». Վարազդատ Հարությունյան
3122:30«Ականատեսները կասկածներ ունեն, որ Կիրանցում մեքենայի մեջ գտնվող անձն ադրբեջանցի է եղել». Արմեն Հովասափյան
6622:18«Սահմանային ճշգրտման անվան տակ իրականացվող գործընթացը խաղաղության երաշխիք չի ապահովում»․ Տ. Աբրահամյանը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
5622:00«Կիրանցում ոստիկաններն օգտագործեցին լուսաձայնային նռնակ». Գագիկ Հարությունյան (տեսանյութ)
6921:54Բագրատ Սրբազանը հանդարտեցրեց իրավիճակը. բերետավորները նահանջեցին (տեսանյութ)
7721:48«Դուք քանի՞ անգամ եք խաբվելու, քանի՞ անգամ եք ինքներդ ձեզ խաբելու». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
7221:06Տավուշի մարզպետը փախավ Բագրատ Սրբազանին տեսնելուց հետո
11721:00Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7520:30