Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Ռազմաքաղաքական իրավիճակը բավականին լարված է». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Ռազմաքաղաքական իրավիճակը բավականին լարված է». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
1167
Կիրակի, 15 հուլիսի, 2018 թ., 23:30

«Ռազմաքաղաքական իրավիճակը բավականին լարված է, նկատի չունեմ միայն հրադադարի խախտումները... Տեսնում եք՝ անընդհատ ագրեսիվ հայտարարություններ Արդբեջանի կողմից, ու մենք պետք է ծայրահեղ զգոն լինենք ու պատրաստ ցանկացած պրովոկացիայի, ցանկացած պահի: Շփման գծի երկայնքով կան ադրբեջանական որոշ ստորաբաժանումների կուտակումներ: Նախիջևանի ուղղությամբ ևս կա ապակառուցողական գործողություն: Այս բոլոր իրավիճակներում պետք է մեր շահերը պինդ ձևով պաշտպանենք: Պարոն Ալիևը ներքաղաքական խնդիրներ ունի ու վախեր, որ ՀՀ-ում ժողովրդավարական պրոցեսներից իր ժողովուրդը կարող է ոգևորվել ու պրոցեսներ սկսել: Այս պատճառով է, որ այդ երկրի ցանկացած գործողություն ուղղված է ոչ միայն ՀՀ-ին, այլև ժողովրդավարությանը»,- անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ ֆեյսբուքյան եթերում հայտարարեց ՀՀ վարչապետը: