«Ժենգյալով հաց»-ի փառատոն՝ Մարտակերտում
2588 Երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ., 17:05 Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում տեղի է ունեցել արցախյան ամենահամեղ ուտեստներից մեկի՝ ժենգյալով հացի փառատոնը: Այս մասին տեղեկացնում է Փառատոնի նպատակն է հրավիրել թե՛ մարդկանց, թե՛ պաշտոնյաների, թե՛ զբոսաշրջիկների և թե՛ էկոտուրիստների ուշադրությունը դեպի Հաթերք և փոփոխություն մտցնել գյուղի առօրյայի մեջ: Ժենգյալով հացը համարվում է արցախյան խոհանոցի «այցեքարտը: Յուրաքանչյուր արցախցի լավ գիտի նրա պատրաստման ձևը և համեղ համը, որը ուտելուց երբեք չես կշտանա: Ժենգյալով հացը մոտ 25 տեսակի կանաչիներից է պատրաստվում: Արցախի տարբեր կողմերից Հաթերք էին ժամանել արհեստավարժ մասնագետներ, որոնք հյուրերին ծանոթացնում էին ժենգյալով հացի պատրաստման հմտություններին, առանձնահատկություններին և գաղտնիքներին։ Տոնական սեղանների անպակաս մասն էին կազմում նաև խորովածը, գինին, վիլսալին, փախլավան, կաթնաշոռով հացը, բազմապիսի թթուների և մուրաբաների տեսականին, և այլ ազգային համեղ ուտեստներ: Փառատոնի ամբողջ ընթացքն ուղեկցվում էր կենդանի երաժշտությամբ, ազգային և հայրենասիրական երգ ու պարով՝ Հաթերքի միջնակարգ դպրոցի աշակերտների, մանկապարտեզի սաների և Մարտակերտի մշակույթի և երիտասարդության կենտրոնի երգիչների կատարմամբ: |
«Ցեղասպանվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք. այսօր պատմությունը կրկնվում է». Արշակ Սրբազանի ելույթը (տեսանյութ)
186Երեկ, 01:54Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
30022.04.2024, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
37521.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
33021.04.2024, 19:54Տիգրան Համասյանի համերգը՝ Խուստուփ լեռան լանջին (լուսանկար, տեսանյութ)
35121.04.2024, 13:18«Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը մասնակցում է նոր ցուցադրության (լուսանկար)
29721.04.2024, 00:30«Ցեղասպանված հուշարձաններ». կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում
27620.04.2024, 23:24Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ՝ Հաագայում
81020.04.2024, 00:24