Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Եթե իմ զինգրքույկում նշված է ապրիլի 2-ից մինչև հունիսի 2-ը եղել եմ առաջնագծում, ինչպե՞ս չեմ մասնակցել մարտական գործողություններին». քառօրյա պատերազմի մասնակից

«Եթե իմ զինգրքույկում նշված է ապրիլի 2-ից մինչև հունիսի 2-ը եղել եմ առաջնագծում, ինչպե՞ս չեմ մասնակցել մարտական գործողություններին». քառօրյա պատերազմի մասնակից
513
Երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ., 12:35

«Եթե իմ զինգրքույկում նշված է 2016-ի ապրիլի 2-ից մինչև հունիսի 2-ը եղել եմ առաջնագծում, ինչպե՞ս չեմ մասնակցել մարտական գործողություններին»,- ասաց ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցը:

Հիշեցնենք՝ քառօրյա պատերազմի մասնակից մի խումբ տղաներ այս պահին բողոքի ցույց են անցկացնում Կառավարության դիմաց: «Շատ տղաներ կան, որ զինգրքույկներում գրված չէ... Չենք ասում՝ հերոսի կոչում տվեք, կամ ինչ-որ բան, ասում ենք՝ թող լինի արդարություն»,- հավելեցին հավաքվածները: Նրանցից մի քանիսն այս պահին վարչապետի մոտ են: