Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Մահացած զինծառայողի գործով փորձագետը վերահաստատեց դիրքորոշումը. սրտաբանը կարող էր կանխատեսել մահվան ելքը». ՀՔԱՎ

«Մահացած զինծառայողի գործով փորձագետը վերահաստատեց դիրքորոշումը. սրտաբանը կարող էր կանխատեսել մահվան ելքը». ՀՔԱՎ
703
Երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ., 14:35

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդագրություն է տարածել.

2018թ. հուլիսի 13-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը լսեց զինծառայող Սուրեն Մոսիյանի մահվան գործով փորձագետ Գ. Հարությունյանին:

Ս. Մոսիյանը մահացել է 2016թ. մայիսի 29-ին. մարտական ծառայություն իրականացնելիս ինքնազգացողությունը վատացել է, և հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է:

Նրա մահվան մեջ մեղադրվում է Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբան Սեդա Թադևոսյանը:

Փորձագետները եզրակացրել են, որ սրտաբանը կարող էր կանխատեսել այդ հիվանդությունը չբուժելու արդյունքում հնարավոր բացասական ելքերի, այդ թվում՝ մահվան առաջացումը: Եվ խնդիրն արձանագրելուն պես պետք է ուղեգրեր այլ հետազոտությունների, ինչը չի արել:

Փորձագետին հարցաքննելուց հետո դատարանը հաջորդ դատական նիստը նշանակեց 2018թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 14:00-ին: