ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինվորականները տանկերով մտել են Փանիկ և խուճապի մատնել մարդկանց (տեսանյութ)
1605 Երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ., 23:35 «Այսօր ժամը 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն առանց զգուշացման մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ և զորավարժանք իրականացրել: Պայթյուններ և կրակոցներ են հնչել: Իրենց տների մոտ տանկեր և զինված զորք տեսնելով՝ փանիկցիները խուճապի են մատնվել և փախել տներից: Վախից երեխաներ են ուշագնաց եղել: Ոմանք նաև կրակոցների ժամանակ ահաբեկվել և թաքնվել են: Փանիկի համայնքապետ Վարդան Մակեյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց, որ ռուս զինվորականներն իրենց գյուղի ճանապարհով տանկերով և այլ զինվորական մեքենաներով օրական մի քանի անգամ երթևեկում են, բայց զորավարժության առաջին դեպքն էր սա: Համայնքապետը պահանջել է դադարեցնել վարժանքն ու տարածք է հրավիրել ԱԱԾ-ին և Արթիկի ոստիկանությանը: Այդ կառույցների ներկայացուցիչներն արագ արձագանքել, հասել են Փանիկ և խոսել ռուսական կողմի հետ»: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: Տեսանյութերը՝ ֆեյսբուքյան օգատատեր Արմեն-Հայարփի Գևորգյանի էջից: Աղբյուրը` Արմեն-Հայարփի Գևորգյանի էջ |
Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
28423.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
75723.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
29822.04.2024, 19:18«Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհը՝ լուսանկարներով (լուսանկար)
43422.04.2024, 15:48Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
30522.04.2024, 13:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
55922.04.2024, 11:30Փլուզվել է «Շտապբուժօգնության» ենթակայանի ավտոկայանատեղիի ծածկը (լուսանկար)
21922.04.2024, 10:18Ուկրաինան հայտնել է, որ Սև ծովում ռուսական հնագույն նավ է խոցել
50122.04.2024, 09:54