Ռուսական լրատվամիջոցները հայտնել են «Իսկանդեր»-ների նկատմամբ «Կինժալ»-ի առավելությունների մասին
2025 Չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ., 13:30 «Իսկանդեր» օպերատիվ-ռազմավարական հրթիռային համակարգերի նկատմամբ «Կինժալ» գերձայնային հրթիռի առավելությունն այն է, որ այն կարող է խոցել 3 անգամ ավելի հեռու գտնվող թիրախները: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերական համալիրի աղբյուրին: Աղբյուրի խոսքով՝ «Կինժալ»-ի խոցման հեռավորությունը, որը նախատեսված է ՄիԳ-31Կ կործանիչի վրա տեղադրման համար, կազմում է 1,5 հազար կմ, այն դեպքում, երբ «Իսկանդեր-Մ»-ի խոցման հեռավորությունը մինչև 500 կմ է: Հիշեցնենք, որ 2018թ. մարտի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ամենամյա ուղերձի ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանը մշակել է նոր գերձայնային զենք, իսկ «աշխարհում նմանը չունեցող» օդահրթիռային համալիրը, որը ստացել է «Կինժալ» անվանումը, 2017թ. դեկտեմբերի 1-ից Հարավային ռազմական օկրուգում անցել է մարտական հերթապահության: Պուտինը հայտարարել էր նաև, որ կատարվում է նաև «Սարմատ» միջմայրցամաքային ծանր հրթիռի փորձարկումը: Ելույթի ժամանակ Պուտինը ցուցադրել էր տեսագրությունը հրթիռների փորձնական մեկնարկով և անիմացիոն տեսանյութ՝ պայմանական թիրախների ձևական խոցումով: Հավելենք, որ 2017թ. մայիսին ԱՄՆ-ում առաջին անգամ հայտարարել էին Չինաստանում մշակվող նմանատիպ հրթիռների մասին, որոնցից մեկը միջուկային զենք է տեղափոխում: |
«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
2123:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
5522:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
5422:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
7122:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
7221:36«Նոր վարչապետ առաջադրե՛լ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին»․ Տիգրան Աթանեսյան
13520:18«Դրական ու հուսադրող միտում տեսա»․ Արամ Սարգսյան
13719:48«Հայաստանը համաձայնել է վերադարձնել ադրբեջանական չորս գյուղերը»․ Հաջիզադե
11619:00