Հայտնի բլոգերն Արմեն Սարգսյանի և Լևոն Արոնյանի մասնակցությամբ հայկական շախմատի մասին տեսանյութ է հրապարակել
1788 Չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ., 14:40 Հայտնի բլոգեր Nas Daily-ն, ով նախօրեին պատմել էր հայկական ցայտաղբյուրների մասին, նոր տեսանյութ է հրապարակել հայկական շախմատի մասին: Տեսանյութում նկարահանվել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, գրոսմայստեր Լևոն Արոնյանն ու շախմատ խաղացող երեխաները: «Հայաստանն ինձ հուսադրում է, որ կունենանք մի աշխարհ, որտեղ ամեն ոք կդառնա այն ոլորտի լավագույնը, որը սիրում է: Եվ, իհարկե, շնորհիվ կրթության»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է բլոգերը: Բացի այդ, բլոգերն «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակել է Արմեն Սարգսյանի հետ լուսանկարն ու կից գրել. «Շատ քաղաքական գործիչներ միայն խոսում են քաղաքականության մասին: Սակայն Հայաստանի նախագահն ապշեցնում է. նա որոշեց, որ ավելի լավ է կատակել 20 տարվա հնություն ունեցող հայկական կոնյակի բաժակի շուրջ: Անհավանական է: Շնորհակալություն հյուրընկալելու համար, պարոն նախագահ»: |
«Հիմա էլ լռե՞նք»․ Թագուհի Թովմասյան
1723:48Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ)
6623:30«Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել»․ Ոսկան Սարգսյան
6823:18Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
9922:30«Բա չիմացա՞ք»․ Գոհար Մելոյան
7221:24Մահացել է Վլադիմիր Կազիմիրովը
17921:18«ՀՀ-ն «սահմանազատման» գործընթացից ոչինչ չի ստանում»․ Վարդան Ոսկանյան
8721:00«Պակասում է միայն Արծրունը»․ Վահե Գրիգորյան
9120:48