Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Դավիթ Տոնոյանը ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատարի և ՌԴ դեսպանատան ռազմական կցորդի հետ կքննարկի Փանիկի դեպքերը

Դավիթ Տոնոյանը ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատարի և ՌԴ դեսպանատան ռազմական կցորդի հետ կքննարկի Փանիկի դեպքերը
674
Չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ., 17:45

«Նախապատրաստվում է հանդիպում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի, ՌԴ դեսպանատան ռազմական գծով կցորդի միջև՝ Փանիկ գյուղում կատարավածը քննարկելու համար: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հնարավոր է՝ հանդիպմանը ներկա լինի նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպմանը կքննարկվի ռուսական ռազմաբազայի կողմից՝ Շիրակի մարզի Փանիկ համայնքին մոտ առանց զգուշացման զորավարժություններ անցկացնելու հարցը»,- ասել է մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինվորականները երեկ, առանց իրազեկելու բնակիչներիյն, ուսումնական վարժանք են իրականացրել Փանիկում՝ տանկերով մտել են գյուղ և խուճապի մատնել մարդկանց:

Նշենք, որ այսօր 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչը Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ հանդիպմանը ներողություն է խնդրել՝ նշելով, որ միջադեպն անփութության արդյունք է: