Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

Արցախում երեք տարեկան երեխան թունավորվել է ժավելի սպիրտից

Արցախում երեք տարեկան երեխան թունավորվել է ժավելի սպիրտից
1442
Հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ., 12:45

Հուլիսի 18-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի բնակիչ, 2015թ. ծնված Է. Ս-ն տանը, դուրս մնալով ծնողների ուշադրությունից, խմել է չպարզված քանակությամբ ժավելի սպիրտ և ստացած թունավորումով տեղափոխվել Մարտակերտի շրջբուժմիավորում: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ոստիկանությունը: