Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Խախտումներ՝ Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում

Խախտումներ՝ Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում
1912
Հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ., 17:20

Առողջապահության նախարարն այսօր հայտնեց, որ խախտումներ են հայտնաբերվել Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանի ղեկավարած «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Ըստ Արսեն Թորոսյանի, բուժում չստացած հիվանդների համար պետությունից 300 միլիոն դրամ է գանձվել։ Ասում են՝ վարչապետը հրահանգել է ուսումնասիրություններ կատարել ոչ միայն հիվանդանոցներում, այլև նախկինում տարբեր պատճառներով զինծառայությունից ազատված պաշտոնյաների զավակների գործերում: Ըստ լուրերի՝ այս օրերին խուճապ է զորակոչիկների բուժզննմամբ զբաղվող բժշկական հանձնաժողովներում, հատկապես այն անդամների, ովքեր մասնակից են եղել զինծառայությունից անօրինական ազատման տեղեկանքներ տրամադրելու գործին:

Ասում են նաև, որ հրահանգվել է ուսումնասիրություններ կատարել նաև բժշկական այն հաստատություններում, որոնք որևէ ձևով առնչվել են պետպատվերով բուժվող հիվանդների և բժշկական տենդերների հետ: