«Բրյուսելյան ձախողում. Նիկոլ Փաշինյանը որոշել է գնալ Պորոշենկոյի հետքերով». Lenta.ru
1711 Հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ., 19:40 Lenta.ru կայքը «Բրյուսելյան ձախողում. Նիկոլ Փաշինյանը որոշել է գնալ Պորոշենկոյի հետքերով» վերնագրով հոդված է հրապարակել, որում Հայաստանն Ուկրաինայի «երկվորյակ քույր» է անվանում և ցավ հայտնում, քանի որ բոլորովին վերջերս Երևանը «հավատարիմ» էր Մոսկվային: «Մինչ վերջերս Երևանը հավատարիմ էր Մոսկվային, ամեն դեպքում, ավելին, քան մյուս կովկասյան անկախ հանրապետությունները: Սակայն այժմ պետք է խորապես մտածենք հետագա երկկողմ հարաբերությունների մասին»,- մտահոգություն է հայտնել ռուսական կայքը: Lenta.ru-ի կարծիքով՝ ՀՀ նոր իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կրկնում են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի քայլերը, իսկ վերջինիս հետ բարեկամությունը չստացվեց, գրում է կայքը: Ըստ կայքի՝ Փաշինյանի գործողություններում առավել մտահոգիչ է դեպի Արևմուտք Հայաստանի արտաքին քաղաքականության շրջադարձը: Ընդ որում, ինչպես նկատում է ռուսական լրատվամիջոցը, Փաշինյանը ցանկանում է երկիրն ինտեգրել Ռուսաստանի նկատմամբ թշնամական ՆԱՏՕ-ի դաշինքում: Աամ ցուցադրելով իր կապերն այդ դաշինքի հետ՝ փորձում է Մոսկվայից հետագա համագործակցության համար հատուկ պայմաններ կորզել: «Ստացվում է, որ այժմ Հայաստանում մնացել է մեկը, ով հայտարարում է Ռուսաստանի հետ երկարաժամկետ և սերտ կապերի մասին, և դա Փաշինյանն է, իսկ Ռուսաստանի նկատմամբ ցանկացած ոչ բարեկամական քայլ կարելի է բարդել շրջապատի վրա: Ընդ որում, որպեսզի ոչ բարեկամական քայլեր չլինեն, Ռուսաստանը պետք է պայմանավորվի խաղաղության միակ աղավնու՝ Նիկոլ Փաշինյանի հետ, ով կարող է հանդարտեցնել շրջապատի մոլի արևմտամետներին, իհարկե՝ ոչ անվճար»,- եզրափակում է հոդվածագիրը: |
«Փաշինյանը խոստովանել է, թե ինչու է ականազերծման աշխատանքների հրաման տվել». Տիգրան Աբրահամյան
11402:18«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
149Երեկ, 17:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
286Երեկ, 16:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
137Երեկ, 16:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
114Երեկ, 16:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
116Երեկ, 16:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
266Երեկ, 16:00«Երկու երկրների ղեկավարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները»․ Հաջիև
224Երեկ, 15:48